Рубрика: Մայրենիի ստուգատես

Մայրենի

Հարավային դպրոց 4-2 դասարան Աշոտ Կարախանյան․ ashotkaraxanjan2013@gmail.com

Առաջադրանք 2

Մայրենի ստուգատես

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Առյուծ

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում:

Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա: Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է:

Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով:

Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին:

Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանք

1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.

· լեռներում,

· անտառներում,

· անապատներում,

· դաշտավայրերում:

2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

· 500 կգ,

· 1 տոննա,

· 250 կգ,

· 25 կգ:

3. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

· թաքնվում է և գաղտագողի հարձակվում,

· չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:

4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

· Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:

· Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:

· Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:

· Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ էգեր:

5. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին: Ես իմացա, որ առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն:

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները. Գեղեցիկ-տգեղ, թույլ-ուժեղ, շատ-քիչ, փոքր-մեծ։

8. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական: Երկու___________ _մեկ__________

9. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր երկու բառ։ _Ճարպիկ_____________ _ուժեղ_____________

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

· թիվ,

· առարկա,

· գործողություն,

· հատկանիշ:

Рубрика: Մայրենիի ստուգատես

Երկու եղբայրները

Լինում էն, չեն լինում երկու եղբայրներ են լինում։ Նրանք իրար շատ են սիրում։ Մի անգամ երբ որ նրանք դուրս եկան բակ խաղալու նրանց ընկերների հետ, նրանցից մեկը շատ ուժեղ ընկավ գետնին և վնասեց ձեռքը։ Նրա ձեռքը ժամանակաոր կոտրվեց։ Երբ տղային տարան հիվանդանոց, նրա մայրիկը ուշաթափվեց։ Բժիշկները նրան շատ արագ օգնեցին և պարզվեց, որ տղաների մայրիկի մոտ շատ վնասակար հիվանդություն է։ իսկ այդ ժամանակ ձմեռ էր և արդեն մոտենում եր նոր տարին։Մայրիկը փորձում եր ամեն կերպ գախտնի պահել, որ նրա մոտ շատ վնասակար հիվանդություն է։ Այդ հիվանդության մասին տեղյակ է լինում միայն տղաների մորաքույրը։ Բաց երեխաները նոր տարուն իմանում են, որ իրանց մայրիկըն ունի շատ վնասակար հիվանդություն ։ Երեխաները շատ նեղվում են և լաց են լինում հենց, որ իմանում են այդ մասին։ Նրանք փաթաթվում են մայրիկին և համբույրում նրան։ Մայրիկըն իր վերջին օրը անցկացրեց շատ լավ։ Նա իր երեղեների հետ գնաց զբոնելու նրանք միասին այնտեղ խաղացին և դա շատ զվարճալի եր։ և վերջում մայրիկը տալիս է իր նոր տարվա նվերները իր երեխաներին։ Բայց պարզվեց որ դա մայրիկի վերջին օրը չեր այլ մայրիկի այդ հիվանդությունը կարելի է շատ հեշտ բուժել։ Տաս տարի հետո մայրիկը բոժվում է և իր որդիների հետ կատարում շուրջերկրյա ճանապարհահորդություն։

ՎԵՐՋ