Рубрика: Մայրենի6-դասարան

Մայրենի

** ՄԽԻԹԱՐ ԳՈՇ **

Ծովի գորտերը խորհուրդ անելով ասացին.
— Ինչու՞ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք ցամաք ու կյանք վարենք, ինչպես ուրիշները:
Մի ծեր գորտ պատասխանեց.
— Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ մենք վախկոտ ենք. գուցե դուրս գանք ու վախենալով ետ դառնանք և մեր վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունունուն դուրս եկան, սակայն ոտնաձայն լսելով՝ փախան իսկույն ու ծովը սուզվեցին դարձյալ:

Առաջադրանքներ

  1. Համցանցից գտիր առակին բնորոշ առած-ասացվածքներ: Ոտքդ վերմակի չափով մեկին։ Ագռավի հետ ընկերացար, կեղտը կտուցիդ պիտի լինի։
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Որ չպետք է գլուխ գովալ, չպետք է ընկերոջը թողելդժվարհ պահին։
  3. Գտնել նշված բառերի հոմանիշները՝ ուռած-չաղ վախկոտ-նազար հայտնի-հանրածանոթ ծեր-տարեց:
  4. Ստեղծագործիր, որպես վերնագիր օգտագործելով ընտրածդ ասացվածքներից որևէ մեկը: Մի տղա է լինում, նա շատ է սիրում ստել և օրերից մի օր Նրան դպրոցում հանձնարարում են մեկ հեքիաթ պատմել, նա վստահ է լինում, որ դասի ժամանակ ուսուցիչը նրան դասը չի հարցնելու բայց նա մեկ անգամ կարդում է այդ պատմվածքը և նորից սկսում է խաբել իր ծնողներին։ Մյուս օրը նրա ընկերը հարցնում է նրան։ —Սովորե՞լ ես դասը։ —Տղան պատասխանում է։ —Ես վստահ եմ, որ ուսուցիչը ինձ չի հարձնելու։— Ընկերը պատասխանում է։ —Եղավ։ Դասը սկսվում է և հանկարծակի դասի սկզբում ուսուցիչը հարցնում է այդ տղային։ Տղան վախենալով գալիս է և չի իմանում թե ինչ անի։ Վերջում ամբողջ դասարանը ծիծաղում է նրա վրա և այդ օրվանի հետո նա այլևս երբեկ էլ չի ստել իր ծնողներին։

Оставьте комментарий